Հրատապ թեմա Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. «Արևիկ» մանկական բուժմիավորումում ստեղծվել է հեռաբժշկության ծառայություն
Այսօր ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորման և ՀՀ «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր` ուղղված հեռաբժշկության շահագործմանը:
Հեռաբժշկության համակարգի ներդնման և իրականացման համար անհրաժեշտ սարքավորումը տրամադրվել է «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի կողմից: Հեռահար բժշկության սարքի արժեքը կազմում է շուրջ 35 հազար ԱՄՆ դոլար:
Այսուհետ «Արևիկ» բուժմիավորման մասնագետները ևս հնարավորություն կունենան իրենց մտահոգող հարցերը քննարկել Հայաստանի և արտերկրի գործընկերների հետ,կոնկրետ դեպքերի վերաբերյալ համադրել իրենց փորձը միջազգային բժշկական պրոտոկոլների հետ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել Արաբկիր կենտրոնի պատասխանատուներին նախաձեռնության համար:
Նախարար Աթայանը միաժամանակ տեղեկացրել է, որ ընթացքում են նաև Արցախում ֆենիլկետոնուրիայի նորածնային սկրինինգի ներդնման ուղղությամբ տարվող աշխատանքները:
«Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի տնօրեն Արման Բաբլոյանը ներկայացրել է հեռահար բժշկության կիրառումը, որը հնարավորություն կընձեռի խնդրահարույց դեպքերը քննարկել հեռավորության վրա, համապատասխան մասնագետներ ներգրավելով` ուղղորդել ճիշտ բուժում:
Արման Բաբլոյանը հավելել է, որ է հեռահար բժշկության համակարգը «Արաբկիր» բժշկական համալիրում ներ է դրվել 8 տարի առաջ և նման տարբերակով համագործակցում են ԱՄՆ-ի Նյու Ջերսի Սեն Ժոզեֆ համալսարանական հիվանդանոցի հետ, որը համակարգելով պրոցեսը թույլ է տալիս կապվել աշխարհի ցանկացած կլինիկայի հետ:
«Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Մհեր Մուսայելյանը, վստահեցրել է, որ հեռաբժշկության ծրագրի միջոցով կկարողանան հայաստանյան բժիշկների հետ կապ հաստատելով՝ ճիշտ բուժում կազմակերպել:
Պատվիրակության կազմում Արցախ ժամանած ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ուռուցքաբան, Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրգորի Բադալյանը «Արևիկ» մանկական բուժմիավորումում հեռաբժշկության միջոցով ներկայացրել է երեխաների և դեռահասների մոտ ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերումը:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն